De Sallito, Bantik, GL Silver եւ i-electronics խանութները միացել են «Յունիբանկի» արտոնությունների եւ զեղչերի «Մագնիս» ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ:
«Մագնիս» ծրագրի շրջանակներում «Յունիբանկը» իրականացնում է Shopping Revolution ակցիան, որը մեկնարկել է ս.թ. նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Ակցիայի շրջանակներում, «Մագնիս» ծրագրի գործընկերներն առաջարկում են մեծ զեղչեր խանութներում եւ ժամանցի կենտրոններում, իսկ «Յունիբանկն» իրականացնում է 5 – 50 հազ. դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն: Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել www.magnis.am կայքում` լրացնելով «Գրանցում» ձեւը:




























