Աշխարհում քրիստոնյաներից ու մահմեդականներից հետո, առավել բազմաքանակ խումբը «կրոնական որեւէ խմբավորման չպատկանողներն» են: Այս մասին ասվում է Pew վերլուծական ընկերության «Համաշխարհային կրոնները եւ դրանց տարածվածությունը» հետազոտական զեկույցում:
Ըստ փորձագետների, աշխարհում ամենից շատ տարածված է քրիստոնեությունը, որն ունի 2,2 մլրդ հետեւորդ, որը երկրագնդի բնակչության 31,5 տոկոսն է կազմում: Նրանց շուրջ 50 տոկոսը պատկանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, բողոքականները 37 տոկոս են կազմում, իսկ ուղղափառները՝ 12 տոկոս:
Իր մեծությամբ երկրորդ կրոնը մահմեդականությունն է, որը 2010-ի տվյալներով ունի 1,6 մլրդ հետեւորդ, կմ երկրագնդի բնակչության 23 տոկոսը: Նրանց 80-90 տոկոսը սուննիներ են, 10-13 տոկոսը՝ շիաներ:
Որեւէ կրոնի չպատկանող մարդկանց թիվն աշխարհում 1,1 մլրդ է, որոնցից 700 մլն-ն ապրում է Չինաստանում, 72 մլն-ը՝ Ճապոնիայում եւ 51 մլն-ը՝ ԱՄՆ-ում:
Աշխարհում շուրջ 405 մարդ տվյալ տարածքի հավատքի հետեւորդներ են: Նրանց մեծ մասն ապրում է Աֆրիկայում, Չինաստանում եւ Ավստրալիայում:
Ընդհանուր առմամբ, Rew-ի գնահատմամբ՝ աշխարհի բնակչության 84 տոկոսը, կամ 6,9 մլրդ մարդ իրեն որեւէ կրոնական հայացքի կրող է համարում:
Վերլուծաբանները առավել դինամիկ կրոն են համարել հինդուիզմը եւ մահմեդականությունը, այն դեպքում երբ հետնապահների թվում է հուդայիզմը:
Rew-ն իր հետազոտությունն իրականացրել է աշխարհի տարբեր ծագերում 2,5 հազար մարդահամարների ու հարցումների արդյունքների հիման վրա:





























