Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ներկայացրել է նախագահ Պուտինի «տիտանական աշխատանքի» մասին, որը նա իրականացնում է դեկտեմբերի 19-ին Մոսկվայում մեկնարկած ՀԱՊԿ-ի, ԵվԱզԷՍ-ի, Մաքսային մության գագաթաժողովների, դեկտեմբերի 20-ին կայանալիք մեծ մամուլի ասուլիսի եւ դեկտեմբերի 21-ին կայանալիք «Ռուսաստան-ԵՄ» գագաթաժողովի հետ կապված:
«Բացի այն, որ նա պետք է պատրաստվի գագաթաժողովներին, նա հսկայական ծավալի տեղեկատվություն է ստանում կյանքի բոլոր ոլորտներից՝ տնտեսություն, սոցիալական, հումանիտար, մշակութային եւ այլն: Նա թարմացնում է ողջ տեղեկատվությունը, բոլոր թվերը, որոնք կան նրա գլխում: Նույնն այս անգամ է, մեր հիմնարկը փորձագիտական մակարդակով արդեն ամբողջությամբ մշակել է ողջ տեղեկատվությունը եւ ներկայացրել նախագահին»,-ասել է Պեսկովը, հավելելով, որ դա «թղթերի կոտլետ է, որը ֆիզիկապես պետք է հասցնել կարդալ»:
Նախագահին ոչ միայն հանգստանալու, այլեւ քնելու ժամանակ չի մնում, միայն օրական մի քանի ժամ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:




























