Կորեական Samsung ընկերությունը տեղեկացրել է Galaxy Grand, 5-դյույմանոց Android սմարթֆոնի թողարկման մասին, որի թիրախը կլինեն համեմատաբար էժան, բայց մեծ էկրանով մարթֆոնի մասին երազողները: Սարքը կթողարկվի երկու տարբերակով՝ մեկը եւ երկու SIM քարտերի համար:

Հեռախոսի արագագործությունը կապահովի երկմիջուկ պրոցեսորը՝ 1,2 գիգահերց հաճախականությամբ: Galaxy Grand-ն աշխատում է Google - Android 4.1.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգի վերջին տարբերակի հիմքի վրա:

Սարքն ունի երկուպիքսելանոց «աչք», որը կարող է տեսանկարահանել եւ 8-պիքսելանոց հիմնական կամերա, որի ձայնագրման որակն անհամեմատ բարձր է:

Սմարթֆոննում կա մեկ գիգաբայթ օպերացիոն համակարգում եւ 8 գիգաբայթ ֆլեշ-հիշողության մեջ, որը կարելի է ընդլայնել microSD հիշողության քարտի օգնությամբ: Այն ունի Wi-Fi, Bluetooth, GPS եւ HSPA: Այդ ամենը սնում է 2100 մաչ մարտկոցը, գրում է The Verge-ը: