Google-ը Սանտա Կլաուսին հետեւելու ծառայություն է գործարկել, որը թույլ կտա հետեւել Սանտա Կլաուսի տեղաշարժին, նշվում է ընկերության բլոգում:
Santa Tracker ծառայության օգնությամբ հնարավոր կլինի իմանալ, որ քաղաքում է Սանտա Կլաուսը, հետո որտեղ կլինի եւ որքան նվերներ է հասցրել բաժանել: Սանտայի գտվելու վայրը տեսանելի է Google-ի քարտեզի վրա:
Santa Tracker հնարավոր է այցելել Android –ի համակարգի, Chrome բրաուզերի միջոցով: Google-ը պնդում է, որ ծառայությունը ստեղծվել է Սանտա Կլաուսի գրասենյակի «էլֆ-ծրագրավորողների» հետ համագործակցությամբ, գրում է «Լենտան»:
Google-ի այս ծառայությունն այլընտրանքային կդառնա Սանտա Կլաուսին հետեւելու ամենահայտնի` NORAD Tracks Santa ծառայությանը: NORAD-ը կառավարում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը:





























