Ադրբեջանում ուսուցիչը կացնահարել է մեկ այլ ուսուցչի: Ինչպես APA-ին հայտնել են դատախազությունից, հաստատվել է, որ Բոյաթ գյուղի 63-ամյա բնակիչ Նիզամի Արազ օղլու Ալիեւը մահացել է ոչ ընկնելու հետեւանքով: Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Ալիեւին կացնահարել է նրա գործընկերը, ուսուցիչ Ալի Իբրահիմովը:

Դատախազությունում նաեւ հայտնել են, որ Ալիեւն ու Իբրահիմովը աշխատում էին նույն դպրոցում: Այսօր առավոտյան Իբրահիմովը տարել է Ալիեւին եւ սպանել: հանցագործություն կատարողը ձերբակալված է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն:

Նշենք, որ առավոտյան տարածված տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նիզամի Ալիեւն ընկել է սյունից եւ ստացված վնասվածքներից մահացել հիվանդանոցում:

Սարսափելի սպանության պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Միաժամանակ, սպանության եղանակը զարմանալի չէ, կացինը, ինչպես հայտնի է, ադրբեջանցի հանցագործների սիրելի գործիքն է: