Google ընկերությունը Motorola Home ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել. գնորդը ARRIS Group ընկերությունն է:

Google-ը Motorola Home-ն ու Motorola Mobility-ն ձեռք էր բերել 12,5 մլրդ դոլարով՝ 17 հազար պատենտների եւ 7500 պատենտային հայտերի փաթեթի  տնօրինման իրավունք ստանալով: Motorola Home-ը մասնագիտացած է լարային ցանցերի սարքավորումների եւ տնային այլ պարագաների արտադրության գծով: 

ARRIS Group-ը՝ ցանցային գերարագ սարքավորումների մատակարարը, կվճարի 2,35 մլրդ դոլար, որից 2,05 միլիարդը գումարի տեսքով, 300 միլիոնը՝ արժեթղթերի: Գործարքի ավարտից հետո, որը նախատեսված է 2013-ի երկրորդ եռամսյակում, Google-ը ARRIS-ում 15,7 տոկոս բաժնեմաս կունենա: