Իրանն սկսել է խողովակաշարի շինարարությունը, որը իրանական գազը կարտահանի Իրաք եւ Սիրիա:
Ակնկալվում է, որ 1,5 հազար կմ երկարություն ունեցող խողովակաշարն օրական 25 մլն խմ գազ կմատակարարի Սիրիային եւ Իրաքին: Միաժամանակ, գազատարի 225 կմ-ն կանցնի Իրաքի տարածքով, մինչեւ Սիրիայի սահման, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով իրանական «Ալ-Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը:
Նախագիծը նախատեսվում է ավարտել արդեն 2013-ի աշնանը, որի իրականացման համար կծախսվի 3 մլրդ դոլար: Հնարավոր է, որ հետագայում այս խողովակաշարով գազ արտահանվի նաեւ Եվրոպա:
Իրանը Ռուսաստանից հետո երկրորդ երկիրն է աշխարհում գազի իր պաշարների ծավալով: Այստեղ օրական շուրջ 600 մլն խմ գազ է արդյունահանվում:





























