Սատորն կոլորակն ուսումնասիրելու նպատակով NASA-ի կողմից Սատուրնի արբանյակ ուղարկված միջմոլորակային Cassini սարքը հերթական աննախադեպ ֆոտոշարքն է անցկացրել: Գտնվելով մոլորակի ստվերում, այն իր ֆոտոխցիկն ուղղել է Արեւի կողմը՝ նկարահանելով գազային հսկայի ստվերոտ կողմն ու լուսավորված օղակները:
NASA-ի մասնագետները մշակել են ստացված 60 լուսանկարները, տեղադրելով դրանք միասնական հստակ պատկերում: Լուսանկարները ոչ միայն տեղեկատվություն են փոխանցում Սատուրնի օղակների կառուցվածքի ինչպես նաեւ մոլորակի մթնոլորտի արտաքին շերտերի մասին, այլեւ ունակ են նաեւ զուտ էսթետիկ հաճույք պատճառել դիտողին, հաղորդում է «Ռիդուս»-ը:





























