Երեւանի Հանրապետության հրապարակում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վառվել են Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը: Այսօր երեկոյից, կարելի է համարել, որ Ամանորի տոնակատարությունների մեկնարկը տրված է:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հենց տոնածառն սկսել է կարմիր, կապույտ ու նարնջագույն լույսեր արձակել, երկինքը պատվել է գեղեցիկ հրավառությամբ, հնչել է Չայկովսկիի «Անագե զինվորիկը» բալետի հայտնի վալսը:
Երեկոյի պաշտոնական մասն ավարտվել է եւ սկսվել տոնական համերգը, որի ժամանակ հնչել են հայտնի եւ սիրված երգեր:








Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











