Science ամսագրի խմբագրությունը ընտրել է 2012թ. գիտական կարեւորագույն իրադարձությունների վարկանիշի հաղթողին եւ որոշել եւս ինը մասնակիցներին:

Առաջին հորիզոնականում Ադրոնային մեծ կոլայդերի օգնությամբ բացահայտված «Աստծո մասնիկն է»՝ Հիգսի բոզոնը: 

Science-ի փորձագետներն ըստ արժանվույն են գնահատել շուրջ 40 հազար տարի առաջ Հարավային Սիբիրում եւ Միջին ասիայում բնակվող դենիսովյան մարդու գենոմի փաստը:

Բեկումնային իրադարձությունների ցանկում է Մայորանայի քվազիմասնիկների (Majorana) հայտնագործումը:

Curiosity մարսագնացի վայրէջքը Կարմիր մոլորակում եւս կարեւոր իրադարձություն էր, գրում է NEWSru.com-ը:

Ըստ արժանվույն են գնահատվել նաեւ ուղեղի ազդակներով կառավարվող մեխանիկական ձեռք ստեղծելու ինժեներների ջանքերը, որը մեծապես կհեշտացնի անդամալույծ հիվանդների կյանքը:

Թոփ տասնյակում է նաեւ այն փորձը, որի ժամանակ ռենտգենյան ճառագայթի միջոցով սպիտակուցի մոլեկուլի ռենտգենյան նկարն էր ստացվել:

Եվ վերջապես, փորձագետները կարեւոր են համարել ճապոնացի գիտնականների ստացած կենսունակ ձվաբջիջը՝ մկների էմբրիոնային ցողունային հյուսվածքներից:

Հիշեցնենք, նախօրեին Nature ամսագիրը հրապարակել էր գիտության տեսանկյունից առավել հետաքրքիր եւ հայտնի անձանց թոփ տասնյակը: