Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, եւ ֆինանսների ստվերային նախարար համարվող Ջորջ Օսբորնը հայտարարել է, թե իրենց իշխանության գալու դեպքում բրիտանացիները արդեն 2017 թվականին կունենան վայրկյանում մինչեւ 100 Մբ արագությամբ ինտերնետ կապ։

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Միացյալ Թագավորության վարչապետ, լեյբորիստ Գորդոն Բրաունն իր հերթին հայտարարել է, որ 2012 թվականին արդեն յուրաքանչյուր բրիտանացու տանը պետք է վայրկյանում 2 մեգաբիթ արագությամբ ինտերնետ կապ լինի։ Փորձագետետները այս հայտարություններն արդեն, որպես նախընտրական են որակել, որովհետեւ այս տարվա հունիսի 3-ին Բրիտանիայում համապետական ընտերություններ են անցկացվելու։ Ընդ որում՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ պահպանողականների հաղթանակ տոնելու հնարավորություններն այս պահին տասը տոկոսով ավելի են, քան իշխանությունում գտնվող լեյբորիստներինը։

British Telecom տելեկոմունիկատիվ ընկերությունը, որը զբաղեցնում է Բրիտանիայի լայնաշերտ ինտերենետի շուկայի 25 տոկոսը, արդեն հայտարարել է, որ քաղաքական գործիչների հայտարարությունները իրականացնելու համար, ոչ մի մասնավոր ընկերություն չի պատրաստվում ներդրումներ կատարել, որովհետեւ այդքան միջոցներ չունեն։ Ընկերությունը նշել է, որ նման ծրագրի համար բյուջետային ֆինանսավորում է հարկավոր։ Լեյբորիստներն արդեն հայտարարել են, որ 2 ՄԲիթ արագությամբ ինտերնետ անցկացնելու համար նախատեսում են նոր հարկատեսակ կիրառել։