Facebook սոցիալական կայքն, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նոր ծառայություն է գործարկում, որը թույլ է տալիս անծանոթ մարդկանց հաղորդագրություններ ուղարկել հենց նրանց անձնական փոստին, այլ ոչ թե «այլ» թղթապանակ։
Այսպես, այն օգտվողների համար, որոնք Facebook-ից բոլոր օգտվողներին կամ ընկերների ընկերներին թույլ են տալիս իրենց հաղորդագրություններ ուղարկել, բազային ֆիլտրման համակարգ կներդրվի, իսկ միայն իր ընկերների հետ հաղորդակցվող օգտվողների համար տեղեկությունների խիստ ֆիլտրացում կկատարվի, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը։
Բացի այդ, Facebook-ը լրացուցիչ ծառայության համար կպահանջի վճար՝ 1 հաղորդագրության համար 1 դոլար, այս մասին ընկերությունը հայտարարել է պաշտոնապես, գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ վճարովի հաղորդագրությունների ներմուծումը կարող է «անցանկալի հղումների դեմ ավելի արդյունավետ միջոց լինել, որը կերաշխավորի օգտվողի կողմից միայն անհրաժեշտ տեղեկությունների ստացումը», հաղորդում է ՌԲԿ-ն։
Ներկա պահին վճարովի հաղորդագրությունների համակարգը փորձարկման փուլում է:





























