Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում դեկտեմբերի 21-ին բախումներ են տեղի ունեցել իսլամական շարժման ներկայացուցիչների եւ ընդդիմադիրների միջեւ:

Ոստիականությունն արցունքաբեր գազ է օգտագործել` առվել խոշոր բախումները կանխելու համար: Մի քանի ընդդիմադիրներ քարեր են նետել ոստիկանների վրա: Մոտ 30 եգիպտացիներ տեղափոխվել են հիավանդանոցներ: Իսլամական կուսակցությունների համակիրներն սկսել են աստիճանբար ցրվել:

Ալեքսանդրիայում իսլամական ուժերի ցույցերը եւ դրան հաջորդած բախումները տեղի են ունենում սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլի նախաշեմին, որին աջակցում են իսլամական ուժերը եւ մերժում է ընդդիմությունը: