Արաբկիրի բաժնի աշխատակիցներն, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վնասազերծել եւ բերման են ենթարկել անհատ ձեռներեց Յուրա Առաքելյանին։ Նրա մոտից վերցրել են «Ոլտրան» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Յուրա Առաքելյանը Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող անշարժ գույքի գործակալություններից մեկում զենքով սպառնացել է գործակալության աշխատակիցներին: Նա, մասնավորապես, ատրճանակն ուղղել է Իրանի հանրապետության քաղաքացի 29-ամյա Արմեն Բաղդասարյանի վրա։
NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել աղջկա պատճառով, քանի որ երկուսն էլ նույն աղջկան են սիրել։
Ի դեպ, տվյալ անշարժ գույքի գործակալության շենքում է գործում նաեւ «Կոնվերս» բանկը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























