Տաջիկստանը կարգելափակի 130-ից ավելի կայքերի հասանելիությունը։ Երկրի իշխանությունները ինտերնետ-պրովայդերներին  համապատասխան կարգադրություն են տվել դեկտեմբերի 21-ի երեկոյան։

Արգելված կայքերի թվում են «Վկոնտակտե»-ն,  «Օդնոկլասնիկի»-ն ու Twitter-ը, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն։

«Հավանաբար, երկուշաբթի կսկսվի կայքերի արգելափակումը», - «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է իրազեկ աղբյուրը։ Խոսքը հիմնականում տեսանյութեր եւ երաժշտություն պարունակող կայքերի մասին է։

Տաջիկստանում կայքերի արգելափակումը նորություն չէ։ 2012թ. ընթացքում արգելափակել էին YouTube-ը, ռուսական «Վեստի» հաղորդման կայքը, բրիտանական BBC-ի, «Ազատություն» ռադիոկայանի, «Ռիա Նովոստի»-ի կայքերը, «Ֆերգանան», «Պամիր-վեստին» եւ այլն։ Երկու անգամ արգելափակել եւ կրկին թույլատրել էին Facebook-ը։