Թուրք հաքերները նորից որոշել են իրենց մասին հիշեցնել համացանցից օգտվող հայերին։ Այս անգամ թուրքական մոլեգնության թիրախ են հանդիսացել հայկական լոլիկները։ Թե ինչ բովանդակություն կա կայքերում եւ թե ով է կարդալու իրենց սպառնալի գրությունները, ուռա-հայրենասերները չեն մտածել։ Գլխավորը՝ .am-ն է։
Իմիջայլոց, երբեմն նրանց մտքին գալիս է զարմացնել հայերենի իմացությամբ։ Երկու տարի առաջ, կարծեցյալ մարտիկները սուպերմարկետների խոշոր ցանցի կայքում Անդրանիկ Զորավարի հասցեին վիրավորանքներ են տեղադրել։ Դրան հետեւել են թուրքերեն հաղորդագրություններ. «17 միլիոնը կհարվածի միասնական բռունցքով»։
Բայց ո՞ւմ. Ագրոբիզնեսի եւ գյուղատնտեսության զարգացման կենտրոնի կայքին, որին աջակցում է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը։
Եթե մենք նշված մարտնչողների նման լինեինք, ապա կգրեինք. «Մեծ աղմուկ։ Հայ-թուրքական հարաբերությունների այգում քար նետեցին»։ Բայց մենք միայն նշում ենք, որ մեր կողմից ասված ամեն ինչ ընդհանրապես թուրքերին չի վերաբերվում, այլ՝ անմիտ համացանցային մարտիկներին։




























