Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը 17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:  

«Վոլտրան» տեսակի գազային ատրճանակն առգրավված է;

Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է հետաքննություն: