Մենք մեր խոսքի տերն ենք, ասել ենք, որ սատարում ենք Սերժ Սարգսյանին, ուրեմն՝ կսատարենք մի մարդու պես: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Օրինաց երկիր« կուսակցության 11-րդ համագումարին իր ելույթում ասաց ՕԵԿ առաջնորդ, ԱԶգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ ղեկավարը նշեց, որ իրենք ՀՀԿ-ի հետ փորձություններ են անցել, ունեն համատեղ նպատակներ, քաղաքական ծրագիր։ «Եւ լավի տերն ենք, եւ թերությունների բեռն ենք շալակած տանում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ հինգ տարիների կատարած համատեղ աշխատանքը հիմք է տալիս պնդել, որ երկիրը կարողացավ անցնել լուրջ փորձությունների միջով: «Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը համընկավ ֆինանսաատնտեսական ճգնաժամի հետ, կառավարությանը հաջողվեց հաղթահարել դա, պետությունը կարողացավ կատարել իր պարտականությունները եւ երկիրը զերծ պահել քաղաքական կոլափսներից»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանը առաջ է գնում իր հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ: ՕԵԿ-ը պաշռպանել եւ պաշտպանում է Թուրքիայի հետ երկխոսությունը սկսելու գործընթացը; «Իրանի շուրջ ստեղծված բարդ պայմանների մեջ ՀՀ-ն կարողանում է իր համագործակցությունը շարունակել նրա հետ: Եւ Ռուսաստանի, եւ ՀԱՊԿ անդամների հետ ՀՀ-ի հարաբերությւոնները հրաշալի են եւ մեր բոլոր ծրագրերը հաջողությամբ ընթացք են ունենում: Լավ արդյունքներ ունեցանք Լեռնային Ղարաբաղի բանակցություններում մեր դիրքերն ամրապնդելու գործում»,- ասաց նա՝ շեշտելով, որ նախագահական ընտրություններից հետո Հայաասանի ներգրավվածությւոնը արտաքին քաղաքականության ոլորտում ավելի է մեծանալու:
Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ իրենք պայքարում են փոփոխությունների համար եւ վստահ են, որ իրենց քաղաքական գործընկերների հետ ծրագրերը առաջ կտանեն՝ «դանդաղ շտապելով առաջ գնալու ժամանակն է»:
«Ուզում ենք, որ այս ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին համապատսխան: Մեր երկու կուսակցությունները ունեն մեծ ներուժ, մեր թեկնածուն ունի ռեալ հնավարություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիմտի ձեւով ընտրվելու նախագահ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրություններին ակտիվորեն ներգրավված է լինելու քաղաքական եւ կազմակրեպչական բնույթի աշխատանքներին, շտաբային, քաղաքական եւ քարոզչական աշխտաանքներում եւ ծանրակշիռ ներդրումը կուեննա: Ամփոփելով՝ Արթուր Բաղդասարյանը հաջողության մաղթեց ապագա թեկնածու Սերժ Սարգսյանին:
Ավելի ուշ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին:



























