Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը, ում աշխատանքներն օգտագործվել են հայտնի Դոլլի ոչխարի կլոնավորման գիտական փորձի ժամանակ, պնդում է, որ մարդու կլոնավորումը կսկսվի առաջիկա 50 տարում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Գերդոնը, ով վստահ է, որ մարդկությունն, իհարկե, բախվելու է էթիկական բնույթի խնդիրների, սակայն կլոնավորման օգուտը կստիպի մեզ մոռանալ խնդրի էթնիկ ասպեկտի մասին:

Գիտնականի ներկայացմամբ, ժամանակին մարդկությունը նման անվստահությամբ էր մոտենում նաեւ էքստրակորպորալ բեղմնավորմանը, բայց հիմա այդ տեխնոլոգիան կիարռվում է շատ երկրների բժիշկների կողմից, հաղորդում է ISRAland-ը:

Միաժամանակ, Ջոն Գերդոնը խոստովանում է, որ կլոնավորման ներկա մեթոդները դեռեւս էական կատարելագործման կարիք ունեն: