Բրիտանացի սոցիոլոգները եկել են այն եզրակացությանը, որ սմարթֆոնների, պլանշետների եւ նոութբուքերի կիրառումը քնելոց առաջ վնասում է սեռական կյանքին: 

Հարցմանը մասնակցել է երկու հազար մարդ: Պատասխանողների 15%-ը խոստովանել է, որ ավելի քիչ են սկսել զբաղվել սեռական հարաբերություններով, քանի որ քնելուց առաջ ժամանակն անցկացնում են ոչ թե սիրելի մարդու, այլ սիրելի գադջեթի հետ, հայտնում է New York Daily News-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու մոտ ոչ միայն նվազում է սեռական ակտիվությունը, այլեւ կրճատվում է քնի տեւողությունը: Հարցման մասնակիցների գրեթե կեսը պատասխանել է, որ քնելուց առաջ մեկուկես ժամ ծախսում են համակարգիչների, նոութբուքերի եւ սմարթֆոնների առաջ: Այդ պատճառով քնելու միջին ժամանակը տեղափոխվել է կեսգիշեր, գրում է  «ԱիՖ»-ը:

Բացի դրանից պատասխանողների  25%-ը  պառկած վիճակում էլ օգտվում են նոութբուքից: Եւս 15%-ը խոստովանել է, որ քնելուց առաջ դիտում է տարբեր հաղորդումնե նոութբուքով կամ պլնաշետով: 

Բրիտանացի սոցիոլոգների հարցման արդյունքները նույնական են ԱՄՆ-ի TeleNav-ի վերջին ուսումնասիրություններին: Այդ հարցման  յուրաքանչյուր երրորդ մասնակիցը  հայտնել էր, որ ավելի լավ է մեկ շաբաթ հրաժարվի սեռական հարաբերություններից, քան իր սմարթֆոնից: