Դեկտեմբերի 21-ին Միջազգային տեզերակայան է ժամանել  տիզերագնացների նոր հերթափոխը: Ինչպես հաղորդում է  «Ռոսկոսմոսը», «Սոյուզ ՏՄԱ-07Մ»-ն   անձնակազմի երեք անդամով  հաջողությամբ  միացել է «Ռասվետ» տիեզերակայանին:

«Սոյուզը» մեկնարկել է Բայկանուրի տեզերակայանից դեկտեմբերի  19-ին:  Նրա անձնակազմը, որի կազմում են ռուսաստանցի Ռոման Ռոմանենկոն, ամերիկացի Թոմաս Մաշբերնը եւ կանադացի Քրիս Հադֆիլդը, միացել է ամերիկացի Քեվին Ֆորդին  եւ ռուսաստանցիներ Օլեգ Նովիցկուն եւ Եվգենի Տարելկինին:

Նոր անձնակազմը մի շարք գիտափորձեր պետք է իրականացնի, ինչպես նաեւ  ընդունեի եւ բեռնաթափի  ռուսաստանյան «Պրոգրես» տիեզերանավը: