Facebook սոցիալական ցանցը մի քանի նորություններ է իրականացնում: Օրինակ, ավելցվել է միաժամանակ մի քանի լուսանկար բեռնելու եւ հրապարկելու հնարավորությունը` drag-and-drop մեթոդի օգնությամբ: Այսպիսով, այժմ անհամեմատ ավելի հեշտ է ֆոտոալբումներ պատրաստելը Facebook-ում:

Inside Facebook-ի տվյալներվ` նոր ինտերֆեյսը  հասանելի կլինի նաեւ Timeline Cover Photo –ի եւ հաղորդագրությունների համար, իսկ դրա գործարկումը նախատեսվում է մոտ ապագայում: Եւս մեկ փոփոխություն վերաբերելու է About, Friends եւ Photos  տարերրի տեղակայմանը մեկ էջում, հաղորդում է Ferra.ru-ն: Այսպիսով, ստացվում է  միասնական փաստաթուղթ, եւ մեկ քլիքով  հնարավոր է անցել նշված տարրերին: Պարզեցվել է նաւե Timeline համակարգը, որտեղ բոլոր հաղորդագրությունները մեկ ընդհանուր ժամանակագրական հոսքի մեջ են հավաքված: