Հայաստանում պաստերիզացված կաթի մեջ չոր կաթը հայտնաբերելու ստանդարտ է մշակվում: Ստանդարտի նախագիծը հրապարակված է Հայաստանի ստանդարտների ինստիտուտի կայքում, որը պատասխանատու է պետական ստանդարտների (այժմ՝ հանրապետական) ընդունման համար:
Ստանդարտի նախագիծը մշակվել է Հայաստանի ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի կողմից:
Հիշեցնենք, Հայաստանի կառավարության 2011թ. մայիսի որոշմամբ՝ արտադրանքում կաթի փոշու առկայությունն անպայման պետք է նշվի: Արտադրողները դա անուղղակի են անում՝ գերադասելով չոր կաթն անվանել վերականգնված (ինչը, կոպիտ ասած, համապատասխանում է իրականությանը): Այնուամենայնիվ, արտադրողներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կշտամբել է գործընկերներին անբարեխիղճ մրցակցության համար, որոնք օգտագործում, բայց չեն նշում չոր կաթի առկայությունը:
Նշենք, որ Հայաստանում նման միջոցառումը հաստատվել էր Ռուսաստանից հետո, որտեղ այն գործում է 2008թ.-ից: Ռուսական օրինակով խանութի կաթը, որն ստացվել է կաթի փոշուց, Հայաստանոմ պարտադրել են անվանել «կաթնային ըմպելիք»: Այնուամենայնիվ, Ռուսաստանում փորձում են հին կարգին վերադառնալ. ատադրողները բողոքում են, որ նոր անվանումը վախեցնում է գնորդներին: Հին անվանումը` «կաթ», պահանջում է վերականգնել նաեւ Ղազախստանը: Այնտեղ կաթնամթերքը հիմնականում ներկրվում է եւ հիմնականոմ փոշու հիմքով է: Այդպես հեշտ է վերահսկել դրա որակը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության շրջանակում, պետք է մշակել կաթի մեկ միասնական «տեխնիկական կանոնակարգ»:




























