Հայաստանի ԳԱԱ «Հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ նոր հողմաէներգետիկ կայան է նախագծում: Սավոնիուս-Ջումբո տեսակի հիբրիդային էլեկտրակայանը` 20 կՎտ հզորությամբ, նախատեսված է 3 – 18մ/վ քամու դեպքում: Կենտրոնն իրականացրել է գեներատորի տեղադրման եւ մոնտաժի աշխատանքները:
Ներկայումս հայտնագործության արտոնագրման հայտը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունում է: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության տնօրեն Գուրգեն Ավետիսյանը: «Արտոնագրելով մոդելը, հույս ունենք այն գործարկել էլեկտրաէներգիայի արտադրման համար»,-նշեց նա:




























