Nature Geoscience ամսագրի կողմից անցկացված վերջին ջերմաստիճանային հետազոտությունների ցուցանիշները վկայել են, որ Անտարկտիկայի սառույցները հալչում են երկու անգամ ավելի արագ, քան ավելի վաղ նախատեսվել էր: Վտանգ կա, որ սառույցների արագ հալոցքը կհանգեցնի օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման։
Գիտնականները պարզել են, որ 2012 թվականին ջերմաստիճանը 2,4 աստիճանով գերազանցել է 1958-ից 2010 թվականներին գրանցված միջին ցուցանիշը։ Հետազոտողները հավատացած են, որ սա համընդհանուր տաքացման ամենաիրական ապացույցն է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ըստ նրանց ենթադրության՝ ջերմաստիճանի բարձրացումը կարող է պայմանավորված լինել Խաղաղ օվկիանոսի արեւադարձային շրջաններից եկող քամիներով, բայց գիտնականները չեն կարողանում պարզել՝ արդյոք դա մարդկային գործունեության հետեւանք է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։





























