Ռուսաստանն ու Հնդկաստանը ճանաչում են խաղաղ միջուկային հետազոտություններ իրականացնելու Իրանի իրավունքը, սակայն կոչ են անում նրան հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի դրույթներին եւ համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Այս մասին ասվում է Պուտինի Հնդկաստան կատարած այցելության ժամանակ արված պաշտոնական հայտարարությունում:
«Կողմերը հաստատել են այդ իրավիճակի համապարփակ եւ երկարատեւ կարգավորմանն աջակցելու իրենց կոչը, որը հնարավոր է իրականացնել բացառապես քաղաքական դիվանագիտական միջոցներով եւ երկխոսություն սկսելու ճանապարհով»,-ասվում է հայտարարությունում:
Միաժամանակ, կողմերը համակարծիք են, որ միակողմանի պատժամիջոցները արդյունավետ չեն: «Նրանք ճանաչում են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի հետազոտման, արտադրության եւ օգտագործման Իրանի իրավունքը՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու դեպքում:
Կողմերն Իրանին կոչ են արել հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի դրույթներին եւ ամենասերտ ձեւով համագործակցել ԱԷՄԳ-ի հետ»,-նշվել է ՌԴ նախագահ Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























