Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ինքնաշեն կամրջակի վրայով գետն անցնելիս սայթաքում եւ ջուրն է ընկնում: Նրա թիկնապահները օգնում են նախագահին բարձրանալ, բայց նա նորից է սայթաքում եւ ոտքերով հայտնվում ջուրը:

Տեսահոլովակը վերնագրվել է «Նախագահ Սահակաշվիլին կամրջից վայր է ընկել», բայց չի հաղորդվում, թե որտեղ եւ երբ է տեղի ունեցել այս միջադեպը:

Մի կերպ անցնելով կամրջակի վրայով, Սահակաշվիլին ձյան միջով հասնում է իրեն սպասող ուղղաթիռին:

Տեսահոլովակի ներքո մեկնաբանություններ գրողները բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցնում թիկնապահների հասցեին, որոնք չեն կարողացել ինչպես հարկն է ապահովել նախագահի անցումը կամրջի վրայով: