Լուրեր են հայտնվել, որ մոտ ապագայում  Apple-ը պատրաստվում է ներկայացնել ավելի կատարյալ  iPad:

Ասում են, որ կատարելագործված iPad-ը կթողարկվի մարտին: Միաժամանակ շուկա էին դուրս բերվել  iPad 2-ը եւ iPad 3-ը: Օրինաչափությունը խախտվել էր հոկտեմբերին՝ iPad 4-ի թողարկմամբ:

Ճապոնական  Macotakara կայքը, վկայակոչելով  իրազեկ աղբյուրներին,  հայտնում է, որ iPad 5-ը կլինի ավելի թեթեւ եւ բարակ, իսկ դիզայնը մոտեցված կլինի iPad mini-ին, հայտնում է 3DNews-ը:

Ավելի հստակ տվյալներ է հայտնում Macotakara-ն՝պնդելով, որ հաջորդ iPad-ը կլինի 2 մմ-ով բարակ, 4 մմ-ով ցածր, 17 մմ-ով նեղ:  Համեմատության համար` iPad mini-ի հաստությունը 7,2 մմ է, իսկ  նրանը կլինի` 7,4 մմ: