Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում բեռնատարը փակել է ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի 41 A 81810 համարանիշի բեռնատար ավտոմեքենան սահել, թեքվել է ճանապարհի լայնքով եւ առաջացրել խցանում: Ավտոմեքենայի վարորդ, Իրանի քաղաքացի, 47-ամյա Ահմադ Եսմայելի Ռոհուոլլահը մեքենայից իջնելու ժամանակ «ԻԺ-27175» մակնիշի 263 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայի կողմից ենթարկվել է վրաերթի եւ տեղում մահացել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ուղղել են` ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի: