Իրանի ռազմածովային ուժերը դեկտեմբերի 28-ից կսկսեն զորավարժություններ անցկացնել երկրի հարավային ափերում։

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար փոխծովակալ Հաբիբուլի Սայարիի տվյալներով՝ «Վելայաթ-91» (Ավագություն-91) զորավարժությունները կտեւեն 6 օր։ Զորավարժությունների հրապարակը կկազմի մոտ միլիոն քառակուսի կիլոմետր՝ Օրմուզի նեղուցի, Օմանի ծովածոցի ջրային տարածքում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fars-ը։

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Իրանի ռազմածովային ուժերն արդեն զորավարժություններ անցկացրել էին Օրմուզի նեղուցում «Վելայաթ-90» անվանումով, որն ավարտվել է հեռահար հրթիռների փորձարկումով։ Այդ ժամանակ զորավարժությունների անցկացումն ընթանում էր տարածաշրջանում իրադրության վատթարացումով, եւ իրանական իշխանությունների՝ նեղուցի հնարավոր փակման հայտարարություններով, որը Պարսից ծոցից գազ եւ նավթ արտահանելու կարեւորագույն ծովային ճանապարհ է։

Օրմուզի նեղուցը գտնվում է Պարսից ծոցում եւ հիմնական ծովային ճանապարհն է, որով գազ եւ նավթ են արտահանում մասնավորապես ԱՄՆ: Այն միացնում է Օմանի ծովածոցը հարավ արեւելքում Պարսից ծոցի հետ։ Հյուսիսային ափը վերահսկում է Իրանը, իսկ հարավայինը՝ ԱՄՆ դաշնակիցներ Օմանն ու Արաբական միացյալ էմիրությունները: