Archos պլանշետային համակարգիչների ընդարձակ կատալոգը կավելանա եւս մեկ՝ 97 Titanium HD տեսակով: Սարքավորման ամենագրավիչ մասը IPS տիպի 9,7 մատնաչափ անկյունագծով եւ 2048 x 1536 (փիքսելների խտությունը՝ 264 մեկ մատնաչափի վրա) զգայուն էկրանն է. իր բնութագրիչներով այն համապատասխանում է վերջին սերնդի iPad-ի էկրանին։
Archos-ի 97 Titanium HD-ն հագեցած է ARM Cortex-A9 երկմիջուկային պրոցեսորով՝ 1,6 ԳՀՑ հաճախականությամբ ու GPU Mali-400-ով։ Օպերատիվ եւ լրացուցիչ ֆլեշ-հիշողության ծավալները կարելի է ստանդարտ համարել՝ 1 եւ 8 ԳԲ համապատասխանաբար:
Պլանշետի կոնֆիգուրացիայի մեջ են մտնում երկու տեսախցիկ (ճակատայինը՝ 2 Մպ եւ հետեւինը՝ 5 Մպ), Wi-Fi ադապտերը, Micro-USB պորտը, երկու բարձրախոս, աքսելերոմետր եւ միկրոֆոն։ Archos 97 Titanium HD-ն աշխատում է ОС Android 4.1 Jelly Bean կառավարման համակարգով, ընդ որում օգտագործողին Google Play մտնելու հնարավորություն է տրվում, հաղորդում է IXBT -ը։
Նորույթի ընդհանուր չափսերն են՝ 240 x 184 x 9 մմ, քաշը՝ 640 գ։ Archos 97 Titanium HD-ի գնի մասին ոչինչ չի ասվում, սակայն համանման բնութագրիչներով պլանշետները, օրինակ Chuwi V99-ը կամ Cube U9GT5-ը, Չինաստանում կարելի է ձեռք բերել մոտ 250 դոլարով։





























