Nokia-ն, որը կարողացել է տպավորություն թողնել շուկայում իր Lumia 920 ֆլագմանական սմարթֆոնի միջոցով, նոր անակնկալ է պատրաստում: Ֆիննական ընկերության պլանշետային համակարգիչը կարող է ներկայացվել արդեն հաջորդ տարվա սկզբին:

Եթե հավատանք խոսակցություններին, պլանշետը պետք է աշխատի Windows RT օպերացիոն համակարգով: Այն կունենա 10,1 դյույմ տրամագծով դիսփլեյ,HDMI եւ USB:

Ինչպես Microsoft Surface-ը, գաջեթը հագեցած կլինի հատուկ կափարիչ-ստեղնաշարով, որը կպաշտպանի սարքը բոլոր կողմերից: Տեսականորեն Nokia-ն կարող է դասեր քաղել իր գործընկեր Microsoft-ի սխալներից եւ, ըստ էության, ստեղծել իր՝ անթերի Surface-ը, գրում է «Վեստի Էմոնոմիկա»-ն: