Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները, համագործակցելով Գերմանիայի եւ Նիդեռլանդների գործընկերների հետ,  բացահայտել են  գլխուղեղի նախկինում անհայտ նյարդային բջիջներ:

Ինչպես պարզվել է, դրանք կարգավորում են սրտանոթային ֆունկցիան` ներառյալ սրտի ռիթմն ու արյան ճնշումը: Մասնագետները կարծում եմ, որ իրենց բացահայտումը նշանակալի կլինի երկարաժամկետ հեռանկարի համար սրտանոթային հիվանադությունների բուժման առումով, տեղեկացնում է  Science Daily-ին:

«Նոր» բջիջները զարգանում են ուղեղում վահանաձեւ գեղձի հորմոնի ազդցությամբ:  Գեղձի ֆունկցիայի խախտման դեպքում կարող է այդ բջիջների հետ կապված խնդիրներ առաջանալ, հետեւաբար նաեւ` սրտանոթային համակարգի հետ: