Կուբացի գիտնականները փորձում են բուժել քաղցկեղը հոմեոպատիկ դեղամիջոցի օգնությամբ, որն ստացվել է Rhopalurus junceus կարիճի թույնից: Նոր փորձնական դեղամիջոցն ստացել է Vidatox 30 CH անվանում, հաղորդում է MEDdaily.ru-ն:
Rhopalurus junceus կարիճը էնդեմիկ է Կուբայի համար. այն ապրում է կղզու միայն արեւմտյան ափին: Գիտնականների ներկայացմամբ՝ թույնն ունակ է օգնել բազմաթիվ տիպի քաղցկեղների, այդ թվում կրծքի, լյարդի, ուղեղի, թոքերի քաղցկեղի դեպքում:
Vidatox-ը, ստեղծված Labiofam-ը քաղցկեղով հիվանդների շրջանում մեծացնում է կենդանի մնալու ցուցանիշները, կանխում քաղցկեղային բջիջների զարգացումը եւ բարելավում կյանքի որակը: Ավելի քան 40 տարի Կուբայում քաղցկեղը եղել է մահվան ամենատարածված պատճառներից երկրորդը: Առաջին տեղում եղել է սրտանոթային հիվանդությունները:
Ամեն տարի Կուբայում արձանագրվում է ավելի քան 27 հազար քաղցկեղի դեպք: Ընդ որում, հաճախ քաղցկեղն սպանում է 5-10 տարեկան երեխաների: Քաղցկեղի բուժման մեթոդների որոնումներով Հավանայի մոլեկուլյար իմունոլոգիայի կենտրոնը վաղուցվանից է զբաղվում: Կենտրոնում ստեղծված դեղամիջոցը ներկայումս արտահանվում է Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի 26 երկրներ: Դեղամիջոցը նվազեցնում է ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի բացասական էֆեկտները կամ էլ պայքարում հենց ուռուցքի դեմ:





























