BlackBerry 10 օպերացիոն համակարգը հանրությանը կներկայացվի 2013 թվականի հունվարի 10-ին, Նյու Յորքում, եւ որքան մոտենում է այդ օրը, այնքան ավելի հաճախ է համացանցում տեղեկատվություն հայտնվում նոր պլատֆորմի վրա հիմնված սմարթֆոնների մասին, որոնք ստացել են BlackBerry L Series եւ BlackBerry N Series կոդային անունները:

BlackBerry L Series թաչֆոնի լուսանկարից հետո, որը վաճառքի կհանվի BlackBerry Z10 անունով, համացանցում են հայտնվել նաեւ BlackBerry N Series-ի առաջին լուսանկարները, որը հագեցած է QWERTY ստեղնաշարով: Ըստ խոսակցությունների, այս մոդելը խանութներում կհայտնվի BlackBerry X10 անունով, հաղորդում է 3DNews-ը:

Հաջորդ լուսանկարում ներկայացված են BlackBerry Z10 եւ BlackBerry X10 սմարթֆոնները, որոնք գտնվում են ОС BlackBerry 10 բազայով եւս մեկ մոդելի հարեւանությամբ:  Crackberry.com-ի փոխանցմամբ՝ երրորդ սմարթֆոնը (սպիտակ կորպուսով), N-Series-ի ներկայացուցիչ է կամ BlackBerry Dev Alpha C մոդել: