Հոլիվուդյան խոշորագույն կինոընկերությունների աշխատակիցներին բռնեցրել են համացանցից «պիրատային» նյութեր բեռնելիս:

Կինոարդյունաբերության աշխատակիցները բոլորից շատ են բողոքում իրենց  միլիարդների վնաս հասցնող «պիրատներից», սակայն, երեւում է, իրենք էլ դեմ չեն ֆիլմերի, սերիալների ու խաղերի կրկնօրինակները գողանալուն:

Փորձագետները հետազոտություն են անցկացրել ScanEye ծրագրով, որն ընդունակ է անսխալ որոշել, թե ինչ ֆայլեր են ներբեռնվել տվյալ համակարգչում՝ այս կամ այն IP-հասցեից: «Պիրատության» մեջ բռնեցրել են Paramount Pictures, Warner Bros. Entertainment, Sony Pictures, Walt Disney եւ 20th Century Fox ընկերությունների աշխատակիցներին, հայտնում է vesti.ru-ն:

Այս ընկերությունները MPAA-ի՝ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կազմում են, որը համացանցով անօրինական ֆիլմերի տարածման դեմ պայքարի առաջամարտիկներից է: