Պետք է իսկական գիտնական լինել, հասկանալու համար, թե անձրեւորդներին ինչպես է հնարավոր օգտոգործել նանոմասնիկների արտադրոււթյան մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քվանտային կետերի կենսաձեւերի ստացման համար պետք է օգտագործել անձրեւորդների մարսողական համակարգը:
Ժամանակակից բժշկության մեջ դրանք շատ արդյունավետ կարող են լինել ախտորոշման ոլորտում` ենթաբջջային մակարդակում հետազոտությունների իրականացման համար:
Հետաոզոտության արդյունավետության համար պահանջվում են ջրալուծվող ձեւեր: Դրա համար էլ Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողների խումբն օգտագործել է «Lumbricus rubellus» տեսակի անձրեւորդերին` կադմիումի քլորիդի եւ նատրիումի տելուրիտի հետ:
Անձրեւորդերի կերակրման արդյունքում ստացվում են կադմիումի տելուրիդի նանոմասնիկներ, որոնք էլ օգտագործվում են ախտորոշումների ոլորտում:





























