Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն աշխատանքից ազատել է առողջապահության նախարար Մարզիե Վահիդ Դասջերդիին, ով այդ երկրի կառավարությունում միակ կին նախարարն էր: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Նախարարին հեռացնելու պատճառը ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին դեղամիջոցների գները բարձրացնելու առաջարկությունն է եղել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առողջապահության նոր նախարար է նշանակվել Մոհամադ Հասան Թարիգաթ Մոնֆարեդը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանը կարտադրի երկրուկ կիրառվող դեղամիջոցների 97 տոկոսը, սակայն դրանք պատրաստելու համար որոշ բաղադրիչներ կգնի արտասահմանից:
ՄԻջազգային տնտեսական պատժամիջոցների հետեւանքով Իրանի ազգային արժույթի՝ ռիալի, փոխարժեքը դոլարի նկատմամբ մի քանի անգամ նվազել է, ինչի հետանքով բարձր գնաճ է արձանագրվել:





























