Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկին արված վճարումները 2012թ. կազմել են 4,17 միլիոն դոլար` նախորդ տարի ստացած 378 միլիոն դոլարի փոխհատուցման փաթեթի փոխարեն:
Նման մեծ տարբերությունը բացատրվում է նրանով , որ 2011թ. Կուկը որպես փոխհատուցման փաթեթ ստացել էր 376,2 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր: Փաստացի, Կուկը կդառնա դրանց սեփականատերը, եթե ընկերությունում մնա տասը տարի՝ Apple-ը գլխավորելու պահից սկսած: Բաժենտոմսերի առաջին կեսը Կուկը կստանա 2016թ., երկրորդը` 2021թ., հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Apple-ի լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսը, որը երկար տարիներ գլխավորել էր ընկերությունը, հայտնի էր նաեւ նրանով, որ Apple-ի ղեկավարի պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը մեկ դոլար էր կազմում: Ջոբսը մահացել է 2011թ. աշնանը, այդ ժամանակ նա արդեն Կուկին էր փոխանցել ընկերության ամենօրյա կառավարման գործառույթները:




























