Facebook սոցիալական ցանցը ծառայություն է թողարկել,որը թույլ է տալիս օգտատերերին նախապես Ամանորի շնորհավորանքներ ուղարկել: Նոր գործառույթը հայտնվել է Facebook Stories նախագծի շրջանակներում:
Հատուկ էջում օգտատերը կարող է ընտրել իր ընկերներին, որոնց ցանկանում է շնորհավորել, գրել շնորհավորանքի տեքստը եւ ամրացնել պատկերը: Շնորհավորանքը հասցեատիրոջը կհասնի դեկտեմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին՝ ըստ հասցեատիրոջ ժամային գոտու:
Շնորհավորանքը գրելիս ծառայությունը ցույց է տալիս «առաջարկվող ընկերների» ցանկը, ում կարելի է ուղարկել շնորհավորանքը, հաղորդում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ Facebook Stories-ի շրջանակներում հայտնվել էր Year in review ծառայությունը, որը թույլ է տալիս ընտրել 20 ամենակարեւոր իրադարձությունները, որոնք օգտատերը գրել է իր էջում վերջին մեկ տարվա ընթացքում:





























