Սիրիայի Հալեպ քաղաքում հայկական ազգային դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը՝ միավորվելով մեկ դպրոցի շենքում, որը գտնվում է քաղաքի համեմատաբար անվտանգ գոտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին մի քանի դպրոցներ նախապատրաստական աշխատանքներ են անցկացրել, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին վերսկսել են դասերը: Դեռեւս տարվա սկզբին Կարեն Էպպեի անվան ազգային վարժարանը վերսկսել է դասերը բարձր դասարաններում, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին դասերը մեկնարկել են նաեւ մյուս դասարաններում:

Ընդհանուր առմամբ, իրենց գործունեությունը վերսկսել են Կարեն Էպպե, Սահակյան, Գյուլբենկյան, Զավարյան եւ Հայկազյան դպրոցները: