Իրանում ուժի կիրառման սպառնալիքը կախված է բանակցային գործընթացի վրա եւ դա շատ մտահոգիչ հանգամանք է: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով անցնող 2021 թվականի արդյունքները:

«Իսկապես, «վեցնյակ»-Իրան ձեւաչափով երկխոսությունը առայժմ դժվար է ստացվում, սակայն, այն, անկասկած, հեռանկար ունի: Վերջին տարում հաջողվել է շփման որոշակի կետեր գտնել եւ մի փոքր մոտեցնել դիրքորոշումները»,-ասել է ռուս նախարարը:

Նրա խոսքով, չկան ապացուցյներ, որ Իրանի ղեկավարությունը որոշել է հայտարարված ռազմական նպատակներով միջուկային ծրագրեր զարգացնել: «ԱԷՄԳ-ն պարբերաբար հաստատում է, որ Իրանը պարտաճանաչ կատարում է միջուկային նյութերը արգելված նպատակների ուղղելու վերաբերյալ տվյալների բացակայության եւ երաշխիքների մասին համաձայնագիրը: Միաժամանակ, ճիշտ է ԱԵՄԳ-ը նշում է, որ հիշյալ համաձայնագրի շրջանակներում գործակալությունը հնարավորություն չունի ապահովել հուսալի վստահություն, որ Իրանում չհայտարարված միջուկային նյութեր եւ դրանցով իրականացվող գործողություններ չկան: Այստեղ պահանջվում է ավելի խորացված եւ համակողմանի վերահսկողություն, որի հստատումը պետք է դառնա խնդրի կարհավորման հիմքը»,-ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ 2013 թվականին «վեցնյակ»-Իրան հանդիպմանը վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի:

«Մենք ելնում ենք նրանից, որ իրանը քաղաքացիական միջուկային ծրագրեր զարգացնելու, այդ թվում հարստացնելու իրավունք ունի՝ բոլոր մնացած հարցերը պարզաբանելուց հետո եւ դա, կրկնում եմ, պետք է լինի ԱԷՄԳ-ի հսկողության ներքո:

Ընդ որում, Իրանի կողմից կառուցողական քայլերի դեպքում, միջազգային հանրությունը պետք է համարժեքորեն արձագանքի, այդ թվում աստիճանաբար հանելով պատժամիջոցները»,-ասել է Լավրովն ամփոփելով, որ «ուժային սցենարի իրականացումը ամենաբացասական հետեւանքը կարող է ունենալ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության համար»: