Հարավային Կորեայի կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրների ինստիտուտը հավանության է արժանացրել մի քանի կորեական կերակրատեսակներ, որոնք մատակարարվելու են տիեզերագնացներին: AFP գործակալության հաղորդմամբ, ինստիտուտը հավանաության է արժանացրել կորեկան երեք տեսակի կերակուր եւ մեկ տեսակի ըմպելիք։

Նախարարության տվյալներով՝ անցկացրած փորձաքննությունները ցույց են տվել, որ վերոնշյալ մթերքները լավացնում են մարսողությունը, ինչպես նաեւ նպաստում են մարսողական համակարգում օգտակար միկրոօրգանիզմների աճին: Այսպիսով Հարավային Կորեան ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից հետո կարող է դառնալ երրորդ երկիրը, որը մթերքներ կմատակարարի Միջազգային տիեզերակայան: