Աստղաբանական կանխատեսումների համաձայն՝ գալիք տարում Արեգակին կհանդիպի Արեգակնային համակարգի արտաքին հատվածի երնկային հսկայական գիսավորը, որն առայժմ անուն չունի, միայն համար ունի՝ C/2012 S1 (ISON)։ Իր գագաթնակետի պահին գիսավորը պայծառությամբ կմթագնի Լուսինը, կլուսավորի նաեւ ցերեկային ժամերին։ Նախքան դա ամենապայծառ գիսավորը Հեյլ Բոպի գիսավորն էր, որը դիտվել էր 1997թ., բայց նոր օբյեկտը շատ ավելի պայծառ կլինի։

Հաշվարկների համաձայն՝ 2013-ի նոյեմբերին գիսավորը Արեգակից 0,012 աստղաչափական միավորի հեռավորության վրա կգտնվի, դեկտեմբերի 26-ին՝ Երկրից 0,42 աստղաչափական միավորի։

Եթե գիսավորը թռչելիս չքայքայվի, ինչպես որ  եղավ C/2010 X1-ի (Elenin) հետ, ապա կդառնա տասնամյակի ամենապայծառ երկնային մարմինը, հայտնում է  ISON-NM աստղադիտարանը, որը առաջինն է այն հայտնաբերել, գրում է  1PRE.RU-ն:

Սակայն գիտնականներին ամենից ավելի հետաքրքրում է այն, որ դրա «պոչին» կարող են Արեգակնային համակարգի արտաքին հատվածի թռչող գազեր լինել: Գիտնականները կարող են 4,6 միլիարդ տարեկան աստղային նյութեր ուսումնասիրել: 

Բացի դրանից 2013թ. գիտնականները սպասում են գերմեծ սեւ  խոռոչի բախումը Երկրից երեք անգամ մեծ գազային ամպին: Բախման դեպքում մեծ եւ պայծառ պայթյուն տեղի կունենա: