Մի քանի հնչեղ օրինակներ «Apple»-ից, գրեթե տասնյակը` «Samsung»-ից, պլանշետներ, սմարթֆոններ: Սրանք են անցնող տարվա հիմնական թրենդները. չորսմիջուկանոց սմարթֆոնների հսկայական դիսփլեյներ, բոլոր գույների եւ չափերի պլանշետներ, ուլտրաբուքեր... Մի խոսքով, արագ, բարակ, թեթեւ, գրում է «Իզվեստիան»:
Նոութբուքեր

Անցնող տարին անցավ նոութբուքերի ձեւերի եւ չափերի փորձարկումներով: Ընդհանուր առմամբ պահպանվեցին չափերի նվազեցման միտումները: Եւ առաջին հերթին` հաստության: Սպառողների աչքերի մասին հոգածությանը եւ վերջին iPad –ի հաջողությունը արտադրողին ստիպեցին մտածել բարձր ճշգրտության մատրիցաների մնաիսն: Հիշվող մոդելներից են` Acer Aspire S7, Asus Zenbook ux31, Asus Taichi, Lenovo Yoga, Samsung Series 5/Series 9:
Սմարթֆոններ

Դեռեւս վաղ է ասել, որ բջջային հեռախոսներն ամբողջությամբ դուրս են մղվել սմարթֆոնների պատճառով, սակայն «խելացի» դեվայսերի հեղինակությունն աճում է պայթյունավտանգ արագությամբ: Միակ գործոնը, որը կարող է ազդել սմարթֆոն գնելու որոշման վրա` չափսերն են:
Միաժամակ դիսփլեյի մեծացման հետ մեծանում է նաեւ սպառողների պահաջարկը պիքսելների խտության նկատմամբ: Պաշտոնապես վաճառված առաջին սմարթֆոնը Full HD-ով «Sharp Aquos Phone SH930W»-ն էր: Նա առաջատարն է նաեւ պիքսելների խտությամբ: Հիշվող մոդելներն են` Apple iPhone 5, HTC One X, Huawei Ascend D1, Nokia Lumia 920, Samsung Galaxy S III:
Պլանշետներ

Եթե չհաշվենք «Apple»-ի պրեմիերաները, «պլանշետային» աշխարհի մյուս հայտնի իրադարձությունը կդառնա «Microsoft Surface»-ի մուտքը շուկա: Ի տարաբերություն սմարթֆոնների, պլանշետների դեպքում «դիագոնալների մրացավազք» չի նկատվում: Արտադրողները աստիճանաբար գալիս են ոսկե միջինին` յոթդյույմանոց էկարններին: Դա լիովին բավարարար է` հարմարավետ աշխատանքի համար: Հիշվող մոդելներ են` Apple iPad mini, Apple iPad 4, Asus Transformer Pad Infinity, Samsung Galaxy Tab 2, Google Nexus 7, Microsoft Surface:
Ռիդերներ

Չնայած որոշ վերլուծաբանների այն կարծիքներին, որ ռիդերները հասել են իրենց զարգացման առավելագույն կետին, շուկայից նրանց դուրս գալու մասին չի կարելի խոսել: Գրեթե նույնանման ֆունկցիաների առկայությունը ռիդերների ընտրության հարցը բավականին բարդացնում է: Այդ իսկ պատճառով իրականում նորարար մոդելները այն ժողովրդականությունը չեն վայելում, ինչին արժանի են: Այս տարի հենց այդպիսին էր վիճակը WEXLER.Flex ONE-ի հետ, որն ունի ճկուն էկրան: Հիշվող մոդելներն են` PocketBook Touch, Sony Reader PRS-T2, WEXLER.Flex ONE:
Թվային տեսախցիկներ

Մեծ քանակությամբ համակարգային կոմպակտ խցիկներով ոչ հայելային տոսախցիկների ի հայտ գալը դեռ չի նշանակում հրաժարում «հայելայիններից»: Սակայն համակարգային կոմպակտները ֆոտոխցիկների էվոլյուցիայի հաջորդ փուլն են:
Թվային խցիկները հետեւողականորեն «խելացի» են դառնում: GPS, Wi-Fi մոդելների ինտեգրացիան, սմարթֆոնների միջոցով կառավարման հանրավորությունները, օպերացիոն համակարգի առկայությունն ու հավելվածների բեռնումը, այս բոլորը պահանջված են սպառողների կողմից: Հիշվող մոդելներից են`Nikon Coolpix S800c, Olympus OM-D, Sony NEX-6, Panasonic Lumix DMC-G5, Panasonic Lumix DMC-GF5, Samsung Galaxy Camera.





























