Նախկինում անհայտ տարրական մասնիկի գոյության մասին հայտարարած ֆիզիկոս Փիթըր Հիգսը Մեծ Բրիտանիայի Պատվո շքանշանի ասպետ է դարձել, նշվում է անվանի բրիտանացիների հրապարակված ցանկում, որոնց Եղիսաբեթ II թագուհին պետական պարգեւներ է շնորհել։
1964թ. Հիգսը հայտարարել էր մատերիայի զանգվածի առկայությունը որոշող մասնիկի հայտնաբերման մասին։ Ավելի ուշ մասնիկն սկսել էին կոչել «Հիգսի բոզոն» կամ «Աստծո մասնիկ»։ Հուլիսին Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը հայտարարել էր «Հիգսի բոզոնի» հատկանիշներ ունեցող մասնիկի հայտնաբերման մասին։
Էդինբուրգի համալսարանի ներկայացուցիչը, որի պատվավոր պրոֆեսորն է Հիգսը, նշել է, որ այդ ավելի քան վաստակած մրցանակը վկայում ֆիզիկոսների հաջորդ սերնդի վրա է Հիգսի աշխատության հսկայական ազդեցության մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Բրիտանական Պատվո շքանշանը գրականության, երաժշտության, գիտության, քաղաքականության, արդյունաբերության եւ կրոնի բնագավառում ձեռքբերումների համար տրվող մրցանակ է։ Դրա դափնեկիրներից է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը, ով հայտնի է տիեզերագիտության եւ քվանտային գրավիտացիայի ոլորտի իր աշխատանքներով։





























