Համացանցում համաշխարհային թրենդների մոնիթորինգն իրականացնող Global Language Monitor կազմակերպությունը հայտարարել է 2012 թվականի առավել օգտագործված բառերն, արտահայտություններն ու անուններրը:
GLM վարկածով` ավարտվող տարվա գլխավոր բառը դարձել է «Ապոկալիպսիսը» եւ նրա հոմանիշները` «աշխարհի վերջ», «Արմագեդոն», «ահեղ դատաստանի օր» եւ նմանատիպ այլ բառեր: Վարկանիշը կազմողներն այդտեղ ընդգրկել են աշխարհի վերջը վկայակոչող, սակայն նրա հետ ուղղակի կապ չունեցող բառեր, օրինակ` «օբամագեդոն» (ԱՄՆ ընտրությունների հետ կապված) կամ եվրոգեդոն (եվրագոտու ճգնաժամի ակնարկ) բառերը:
Նույն հետազոտության համաձայն` ամենաշատն օգտագործվող արտահայտություն 2012 թվականին կայքերում դարձել է հարավկորեական ռեփեր Psy-ի երաժշտական գործի անվանումը` «Gangnam Style», որի տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում դիտումների քանակով
2012 թվականի ամենահանրահայտ անուններն են դարձել Նյութաունը (այն ամերիկյան քաղաքը, որտեղ հանցագործը սպանել է 27 մարդու), ինչպես նաեւ Մալալա Յուսուֆզայ անունը`պակիստանցի աղջիկ, որը փորձել է սպանել թալիբին, քանի որ նա ջանում էր կրթություն տարածել:
Ինչպես նշում է «Լենտա.ռու»-ն, հետազոտությունները կատաելու համար GLM-ի մասնագետներն ուշադրություն են դարձրել բառերի եւ արտահայտությունների հաճախակի օգտագործումը համացանցի անգլալեզու հատվածում: Միեւնույն ժամանակ, հետազոտողների ուշադրությունը կենտրոնացել էր ոչ թե ինչ-որ մի հատուկ երկրում,այլ ամբողջ աշխարհում օգտագործվող բառերի եւ արտահայտությունների վրա:





























