«Apple»-ի բջջային սարաքավորումներն այնքան մեծ ժողովրդականություն են վայելում, որ ոչ միայն ամանորյա ամենացանկալի նվերներից են համարվում, այլ նաեւ ամենաշատ գողացվող իրերը: «New York Times»-ը, հղում կատարելով քաղաքապետ Բլումբերգի ելույթին, գրում է, որ գողերի «հետքրքրությունը» «Apple»-ի սրաքերի նկատմամբ փոխել է քաղաքի քրեական վիճակագրությունը:
Անցնող տարում Նյու Յորքում ացելի քիչ սպանություն եւ փոխհրաձգություն է գրանցվել, քան անցյալ տարի, սակայն հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել է 3,48 հազարով կամ 3,3%-ով:
Բլումբերգը նշել է, որ «Apple»-ի սմարթֆոնների եւ պլանշետների գողացման դեպքերը տարվա ընթացքում ավելացել են 3,89 հազ. դեպքով: «Եթե չլիներ «Apple»-ի հետ կապված «թռիչքը», մենք այս տարի շահեկան իրավիճակում կլինեինք: Մենք նախկինում երբեք նման խնդրի չենք բախվել»,-թերթին ասել է քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Միաժամանակ Բլումբերգը քաղաքաիներին խորհուրդ է տվել գաջետները պահել հագուստի ներքին գրպաններում:





























