ԱՄՆ-ում Apple-ը հրաժարվել է Samsung Galaxy S III mini սմարթֆոնի հանդեպ հավակնություններից: Ինչպես ընկերությունն ավելի վաղ հավաստիացրել է, իրեն առանց դժվարությունների հաջողվել է մի քանի այդպիսի ապարատներ ձեռք բերել Amazon կայքից, որը խոսում է ամերիկյան շուկայում այդ հաղորդակցության միջոցների հասանելիության մասին: Սակայն այժմ Apple-ը, այնուամենայնիվ, համաձայնության է եկել Samsung-ի հետ, որ պաշտոնական Galaxy S III mini-ին չի առաջարկվելու ԱՄՆ-ում եւ չի արտադրվելու այդ երկրի համար:
Ինչպես գրում է «Կոմպյուլենտա»-ն, անցած ամիս Apple-ը ԱՄՆ-ում դիմել է դատարան` խնդրանքով` ընդլայնել Samsung-ի դեմ հայցը. Արտոնագրությունը խախտող սարքերի ցուցակում «Խնձորային» կայսրությունը մտադրվել էր ընդգրկել «մրցակցի պլանշեթների մի քանի տեսակներ եւ Galaxy S III mini սմարթֆոնը»:
Samsung-ն ու Apple-ը շատ երկար ժամանակ է, ինչ զբաղված են արտոնագրային պատերազմով: iPhone-ը եւ iPad-ը ստեղծողը մրցակցին մեղադրել է նախագծի, բաժանորդային ինտերֆեյսի եւ իր գործիքների փաթեթավորման կրկնօրինակման մեջ: Samsung-ն իր հերթին պնդել է, որ մրցակիցն անօրինական կերպով օգտագործել է տվյալների անլար փոխանակաման եւ սխալների ուղղման հետ կապված մտավոր սեփականությունը: Սան Խոսեի (Կալիֆորնիա, ԱՄՆ) դատարանը օգոստոսին հանդես է եկել Apple-ի օգտին եւ Samsung-ին տուգանել է 1,05 մլրդ դոլարով:




























